ԳԵՈՐԳԻ ԱՂԱԲԵԿՈՎ ՍԵՐԳԵՅԻ (Գրիգորի Հարությունով)
Անհատի պաշտամունքի զոհ, խորհրդ. հետախույզ: 
Ծնվ. 1895թ., Աշխաբադ:
Մահ. 1938թ., Փարիզ:
Սովորել է Տաշքենդի գիմնազիայում, ավարտել ենթասպաների դպրոցը: 
Մասնակցել է Առաջին համաշխ. (1914-18) և Ռուսաստանի քաղաքաց. պատերազմներին (1918-20): 
1922-ին ուղարկվել է Թուրքեստանյան պետ. քաղ. վարչության հակահետախուզ. բաժին, ապա՝ որպես գործակալ, ծառայության պետ՝ Բուխարա: 
Այստեղ կազմակերպել է հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի (30-հոգանոց թուրք. շտաբի հետ, 1922-ի օգոստ.) սպանությունը (Հ. Մելքումովի ձեռքով): 
1924-ին գործուղվել է Քաբուլ, 
1926-ին նշանակվել է մշտական գործակալ Թեհրանում, 
1928-ին՝ Մոսկվայում Միավորված պետ. քաղ. վարչության Մերձավոր ու Միջին Արևելքի բաժանմունքի պետ: 
1929-ին ուղարկվել է Թուրքիա, 
1930-ին մեկնել է (անձն, շարժառիթով) Ֆրանսիա: 
Սպանվել է ՆԳ ժողկոմի անձնական ցուցումով:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
	
	
 





				  
	
		
		
		
		
		
           	 	 
           	 	 
           	 
 Arian AMU